Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:43 22-12-2022

ՀՀ-ն ՌԴ-ին հայտնում է իր դժգոհությունը. ինչու հրաժարվեցինք մասնակցել ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը

Երևանը հրաժարվել է մասնակցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ դեկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը նշում է, որ այսօր կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, որը սրվել է Բերձորի միջանցքի շրջափակման և տարածաշրջանում հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով։

Լավրովն ընդգծել է Բերձորի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև առանց խոչընդոտների կապի ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը։

Oragir.news-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը ՝ անդրադառնալով թեմային՝ ասաց. «Սա կապիտույլանտ Նիկոլի հուզառատ, ոչ մի ձևով չարդարացված որոշումներից մեկն է։ Մանակամիտ բաներ են անում, ենթադրաբար փորձ է կատարվում՝ սրանով Ռուսաստանին ցույց տալ, որ ինքը դժգոհ է Ռուսաստանի քայլերից ու կատարած դիրքորոշումից՝ կապված Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ։

Իհարկե, ես էլ եմ ընդունում, որ ռուս խաղաղապահները շատ դեպքերում չեն կատարում իրենց պարտականությունները, որ Լաչինի միջանցքը պետք է գործի անխափան, բայց հիմա այստեղ հարցը հետևյալն է, իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը՝ Արցախում ապրող մեր 120 հազար հայրենակիցների անվտանգությունը և ֆիզիկական գոյությունն ապահովելու համար, կամ ի՞նչ են անում, կամ ի՞նչ են խոստացել անել այն երկրները, որոնք Նիկոլ Փաշինյանին ժամանակին բերեցին իշխանության։

Ես բազմիցս եմ նշել և հիմա էլ եմ կրկնում, որ Փաշինյանին իշխանության բերած ուժերի հիմնական նպատակն է այստեղից Ռուսաստանին վտարելը»։

Համբարհանի խոսքով՝ ցավով պետք է արձանագրել, որ Մոսկվան շատ դանդաղկոտություն է ցուցաբերում իր նկաատմամբ դրսևորվող գործընթացների վերաբերյալ ՀՀ-ում, գրեթե չի արձագանքում, բայց դա բերում է մեխանիկորեն բավական ակտիվացվող և հակառուսական ալիքների բարձրացման Հայաստանում։

Փաշինյանի ուզածն էլ հենց այն է, որ ամեն մեղք բարդվի հենց ՌԴ-ի վրա, և ՌԴ-ն վտարվի տարածաշրջանից. «44-օրյա պատերազմի վերջնարդյունքը՝ Փաշինյան-Ալիև տանդեմի, պետք է լիներ Արցախի վերջնական կորուստը, բայց ռուսները կատարեցին քայլ ձիով և թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա, և մտածում են, որ հիմա իրենք իրենց այս քայլով, որ արդեն խաղաղապահներ ունեն, էլ՛ ավելի են ուժեղացրել իրենց դիրքերը թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում։

Իրականում դա այդպես չէ, քարոզչական, տեղեկատվական դաշտում ՌԴ-ն խայտառակ պարտություն է կրում և՛ Նիկոլի , և՛ Նիկոլին սպասարկող ուժերին և հիմա հակառուսական տրամադրություններն անցել են իրենց գագաթնակետին։

Եվ եթե ուշադիր լինենք, ապա և՛ պատերազմի, և՛ սեպտեմբերյան դեպքերի համար ոչ ոք ՀՀ իշխանությանը չի՛ մեղադրում, այլ՝ ռուս խաղաղապահներին։ Այնպես որ այդ հանդիպումից հրաաժարումը՝ ևս մեկ քայլ է, որ ՀՀ-ն նախ դժգոհ է ՌԴ-ից և երկրորդ՝ էլ՛ ավելի է սրում սրանով իրավիճակը՝ փորձելով ամեն ինչում մեղադրել հենց պաշտոնական Մոսկվային»։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ