Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:20 22-12-2022

Չեմ կարծում, որ կարող ենք երկար սպասել․ մեր գործողությունները բավական արագ են լինելու․ Չալաբյան

«Համախմբում» շարժումը 10 օր դադար է վերցրել՝ ակնկալելով, որ ՀՀ կառավարությունը կձեռնարկի որոշակի գործողություններ։ Այս մասին այսօր Կառավարության առջև կազմակերպված մամուլի բաց ասուլիսին, պատասխանելով Oragir.News-ի հարցին, ասաց Ավետիք Չալաբյանը։

«Ինչ-որ գործողություններ ձեռնարկվել են, բայց դրանք անբավարար են մեր տեսանկյունից և դրանք արդյունքի չեն բերել։ Ուստի՝ շարունակելու ենք պահանջել, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կտան իրական արդյունք, այսինքն Արցախը կապաշրջափակվի, հումանիտար աղետը կկանխվի և մեր համաքաղաքացիներն Արցախում կկարողանան անխոչընդոտ երթևեկել, Արցախը կկարողանա նորմալ տնտեսական շրջանառության մասնակցել։ Եթե դա տեղի չունենա, մենք կձեռնարկենք գործողությունների հաջորդ փուլը, որոնք կլինեն ավելի արմատական, ավելի խորը»։

Oragir.News-ի հարցին՝ ինչքա՞ն են պատրաստվում սպասել, Չալաբյանն ասաց․ «Չեմ կարծում, որ կարող ենք երկար սպասել, քանի որ այն իրավիճակը, որ հիմա ձևավորվել է Արցախում, ըստ էության օր օրի վատանում է, և ես կարծում եմ՝ մեր գործողությունները բավական արագ են լինելու»։

Մեր հարցին՝ արդյո՞ք մեր բանակն ի վիճակի է ուժային եղանակով բացելու ճանապարհը, Չալաբյանն ասաց․ «Մեր պարտությունների պատճառը ոչ թե բանակում է պետք փնտրել, այլ այս իշխանությունների մեջ։ Ուստի երբ ասում են, որ չեն կարող ՀՀ անվտանգությունն ապահովել, դրա տրամաբանական հաջորդ քայլն իրենց հրաժարականն է և հնարավորություն տալ այն քաղաքական ուժերին, որոնք կարող են անվտանգությունը ապահովել, ձեռնամուխ լինեն ՀՀ անվտանգության ապահովմանը՝ ներառյալ նաև բանակի արդիականացմանը, վերակառուցմանը՝ բանակի մարտական ոգին վերականգնելու միջոցով»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում