Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:05 22-12-2022

Մեր ջանքերը պսակվել են հաջողությամբ․ Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է․ Քերոբյան

Մեր ջանքերը Լարսի անցակետում ծանրաբեռնվածությունը թուլացնելու գործում պսակվել են հաջողությամբ։Այս պահին այդտեղ հերթերն աննշան են և մեքենաներն արագ կարողանում են անցնել Վրաստանի շահեր։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կառուցվել են լրացուցիչ անցակետեր, տեղադրվել է լրացուցիչ ռենտգեն սարքեր և նախկինում հայկական բեռներով մոտ 200 բեռնատարի փոխարեն, այժմ Լարսով անցնում է մոտ 350 մեքենա, ըստ էության հերթերը համարյա վերացել են»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով հարցին՝ Արցախի շրջափակումն ի՞նչ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա, նախարարն ասաց․ «Քանի դեռ չունենք խաղաղության պայմանագիր, ներդրումների համար ամենաբարենպաստ միջավայրը չենք կարող ունենալ, քանի որ երկարատև խաղաղությունը խոշոր ներդրումներ ներգրավելու ամենակարևոր նախապայմանն է»։

Քերոբյանը նաև հավելեց, որ ամեն օր խոսում է իր գործընկերների հետ ԼՂ-ից․ «Կարող եմ ասել, որ որոշակի տիպի պարենային ապրանքների խնդիր կա և հիմնականում դա թարմ գյուղմթերքին է վերաբերում և այլ ապրանքների»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ