copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:57 22-12-2022

Զելենսկին ԱՄՆ Կոնգրեսին է հանձնել ուկրաինացի զինվորների ստորագրությամբ դրոշը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահանգների կոնգրեսականներին փոխանցել է Ուկրաինայի դրոշը, որի վրա եղել են Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների ստորագրությունները։ Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնը, Զելանսկին ասել է, որ այդ դրոշն ուկրաինացի զինծառայողներն իրեն նվերել են Բախմուտում։

Զենսկին նշել է, որ ուկրաինացի զինծառայողներն իրեն խնդրել են դրոշը փոխանցել կոնգրեսականներին, որոնց որոշումները կարող են փրկել միլիոնավոր կյանքեր։

«Թող այս որոշումները կատարվեն։ Թող այս դրոշը մնա ձեզ հետ: Տիկնայք և պարոնայք, այս դրոշը այս պատերազմում մեր հաղթանակի խորհրդանիշն է։ Մենք կանգնած ենք, պայքարում ենք և հաղթելու ենք, քանի որ մենք միասնական ենք՝ Ուկրաինան, Ամերիկան ​​և ողջ ազատ աշխարհը»,- ասել է Զելենսկին։

Ի պատասխան՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ուկրաինայի առաջնորդին նվիրել է ամերիկյան դրոշը, որը բարձրացվել էր նրա այցի օրը՝ Կապիտոլիումի շենքի վրա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին