copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:46 21-12-2022

Սենատը հաստատել է Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում

Չորեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից սեպտեմբերին առաջադրված թեկնածությունը պաշտպանել է 93 օրենսդիր, դեմ են քվեարկել երկու սենատոր։

Թրեյսիի հավանությանը դեմ է քվեարկել, մասնավորապես, ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը (Կենտուկի), ով ավելի վաղ արգելափակել էր Ուկրաինային միջոցներ հատկացնելու քվեարկությունը։

«Սխալ է Ռուսաստան դեսպան ուղարկելը, որն աջակցում է Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելուն»,- գրել է նա թվիթերում քվեարկության ժամանակ։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրաժեշտի տեսաուղերձ է հղել՝ նշելով, որ Հայաստանից տանում է հիշողություններ, որոնք ընդմիշտ կապրեն իր հոգում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը