copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:38 21-12-2022

Ադրբեջանն Արցախում հայաթափման խնդիր է դրել. Ռուբեն Բաբայան

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է։ Ռուբեն Բաբայանը խոսել է Արցախում հայաթափության վտանգի մասին։

«Հակառակորդի կողմից հայաթափման խնդիր է դրված․ սա առաջին քայլերից մեկն է հայաթափման։ Ադրբեջանն ուզում է վերահսկողություն սահմանել հանքի վրա, որ չշահագործվի։ Ամեն դեպքում այս բոլոր դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանը փորձում է համապատասխան իրավական դաշտ ստեղծել։ Իրավական դաշտը հետևյալն է. տարածքը իրենն է, հանքերը իրեն են պատկանում, և միայն Ադրբեջանն իրավունք ունի դրանք շահագործել։ Դրանից հետո էլ գալիս են մյուս հարցերը, բնակչությունը, բնապահպանական խնդիրներ կան, թե ոչ, բայց բնապահպանական հարցին, որը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրաձայնեցին Ադրբեջանն ու ՌԴ-ն, ոչ ոք դա լուրջ չի ընդունում»։

Բաբայանի խոսքով՝ վերջին դեպքերը վարկաբեկել են ինքնորոշում հասկացությունը, բայց կարող է աշխատել մի շատ կարևոր գործոն` քաղաքակրթական անհամատեղությունը։

Բաբայանը ասաց, որ մենք պետք է ապացուցենք, որ գտնվում ենք քաղաքակրթական ուրիշ դաշտում, և Ադրբեջանի քաղաքակրթական դաշտը դրան չի համապատասխանում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում