Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:20 21-12-2022

Ապօրինի ճանապարհով ծխախոտ արտահանելու համար ՊԵԿ նախկին պաշտոնատար անձը պահանջել է 15.000 ԱՄՆ դոլար կաշառք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016-2022 թվականների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ա. Հ.-ն (ՀՀ ՊԵԿ նախագահի 14.10.2022թ. հրամանով ազատվել է մաքսային ծառայության պաշտոնից) օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի, Գ. Դ.-ի, ինչպես նաև Ռ. Մ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալուն:

Մասնավորապես` քննությամբ պարզվել է, որ Ա. Հ.-ն օժանդակել է կաշառքի դիմաց նշված անձանց կողմից առանց ակցիզային դրոշմանիշի շուրջ 400 արկղ ծխախոտը մաքսային հսկողության շրջանցմամբ, դրանք 8 տոննա երեսպատման սալիկների անվան տակ արտահանելու գործընթացին:

Հիշյալ ծխախոտն ապօրինի ճանապարհով դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար Ա. Հ.-ն ՊԵԿ մեկ այլ պաշտոնյայի փոխանցելու նպատակով վերը նշված անձանցից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.100.350 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 4.134.200 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլարը ստացել է 2022թ. հուլիսին:

Ըստ պայմանավորվածության՝ առանց ակցիզային դրոշմանիշի, մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտով բեռնված բեռնատարը 2022թ. օգոստոսի 14-ին պետք է հատեր ՀՀ մաքսային սահմանը, սակայն հանցավորների կամքից անկախ հանգամանքներով նշված տրանսպորտային միջոցը չի հատել այն: Հետագայում՝ 2022թ. օգոստոսի 30-ին, Բագրատաշենի մաքսակետում, հիշյալ բեռնատարը ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ենթարկվել է զննման, որի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 199.000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:

2022 թվականի նոյեմբերի 8-ին Գ. Դ.-ին, Ս. Դ.-ին և Գ. Դ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ռ. Մ.-ի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում, և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քննիչի կողմից հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին` վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար:

Ա. Հ.-ի, Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի և Գ. Դ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին, որի կողմից դրանք հաստատվել և ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին

Ձեզ գուցե հետաքրքրի