Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:20 21-12-2022

ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվել է Արցախի հարցը․ արձագանքը շատ կտրուկ էր և պարզ. Ռուբեն Վարդանյան

Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է Արցախի հարցը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Շատ կարևոր էր, որ նորից հնչեց Արցախի հարցը ամենաբարձր կազմակերպության օրակարգում: Շատ կարևոր էր, որ արձագանքը միակողմանի էր՝ այն, ինչ կատարվում է անթույլատրելի է:

200 ժամից ավելի փակ է Արցախի ճանապարհը, բլոկադայի մեջ ենք: Բոլոր երկրների արձագանքը շատ կտրուկ էր եւ պարզ, որ պետք է բացվի ճանապարհն առանց նախապայմանների կամ քննարկումներով, բայց մեկ է, ընդհանուր որոշումը դա էր, որ սա անընդունելի իրավիճակ է»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին, երկրներին, որ հնարավոր եղավ հասնել նման արձագանքի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում