copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:15 21-12-2022

Ռուբեն Վարդանյանի և նրա աշխատակիցների հարաբերությունները լարված են

Արցախում ներդրում անելու պահանջի պատճառով Oragir.News-ի տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի և նրան պատկանող ընկերությունների ղեկավար կազմի միջև որոշակի լարվածություն կա։ Լարվածությունն ավելի վաղ պատմություն ունի, քան Արցախի շրջափակումը։

Բանն այն է, որ Արցախի պետնախարար նշանակվելուց հետո Ռուբեն Վարդանյանը պահանջել է իր այն աշխատակիցների ցուցակը, որոնք ամսական ստանում են 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ, ապա հրահանգել է, որ բոլոր այդ մարդիկ պարտավոր են Արցախում բնակարան գնել։

Oragir.News-ի տեղեկություններով, ցուցակում մոտ 150 մարդու անուն է եղել։ Ռուբեն Վարդանյանի հրահանգը դժգոհության ալիք է բարձրացրել հատկապես «Ամերիա բանկի» թոփ-մենեջերների շրջանում։

Միջնորդավորված բողոքի ժամանակ եղել են նույնիսկ մարդիկ, ովքեր խոսել են նույնիսկ իրենց աշխատավարձի մի մասից հրաժարվելու մասին, միայն թե Արցախում ներդրում չանեն։

Այժմ, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, այդ աշխատակիցների մի մասը չարախնդում են, որ երբ միջանցքը կբացվի, այդ ժամանակ էլ կխոսեն Արցախում անձնական ներդրումներ կատարելու մասին։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում

Ձեզ գուցե հետաքրքրի