Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:46 20-12-2022

Մեզ պետք է, որ Հայաստանը չլռի․ Թամարա Պետրոսյան

«Մեզ պետք է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի հարցի քննարկմանը զուգահեռ Հայաստանը չլռի, ու Հայաստանում սրտացավ մարդիկ գնան այնտեղ, և ինչքան էլ այնտեղ աշխատող չկա, միևնույնն է, ինֆորմացիան տեղ հասնում է»։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ ասել է դերասանուհի Թամարա Պետրոսյանը, ով մասնակցում էր Ազատության հրապարակից դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ քայլերթին։

Հիշեցնենք, որ այսօր հասարակական, մշակութային գործիչները Ազատության հրապարակից իրականացնում են քայլերթ դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Նրանց նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել բլոկադայի ենթարկված արցախահայության վրա։

Արդեն մեկ շաբաթ է, ինչ իրենց բնապահպան հռչակած ադրբեջանցիները փակ են պահում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը Արցախին ենթարկելով մարդասիրական աղետի։

«Դեսպանատներին հանձնած նամակներում պահանջը մեկն է, որ պետք է այս հարցը շուտափույթ լուծել, պետք չէ աչքերը փակել, պետք է մի բան անել», - նշել է դերասանուհին։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում