copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:45 20-12-2022

Քաղաքացիները «բողոքում են», որ շատ դժվար է խաղադրույք կատարելը, ինչն ուրախալի բողոք է․ Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ընտրողների առջև իր հանձնառությունն ի կատար է ածում մինչև վերջ: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում՝ նախագծի քննարկման ժամանակ, որով սահմանվում է, որ ՀՀ-ում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«ԱԺ-ն արգելեց բուքմեյքերական գրասենյակները, որոնք համատարած էին, ԱԺ-ն սահմանափակեց փողոցում առկա խաղամոլության գովազդները, արգելեց գովազդը հեռուստատեսությամբ, կայքերում: ԱԺ-ն նույնիսկ հիմա քվեարկելու է, որպեսզի քողարկված գովազդը՝ ի դեմս ռադիոընկերությունների անվանումների, հեռուստաընկերությունների անվանումների, չլինի: Այսօր ֆուտբոլի առաջնության ավարտից հետո շատ-շատ քաղաքացիներ «բողոքում են», որ չեն կարողանում, շատ դժվար է խաղադրույք կատարելը, ինչն ուրախալի բողոք է»,-ասաց Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱԺ այն պատգամավորներին, ովքեր զբաղվել են այդ խնդրի լուծմամբ:

«Կարծում եմ՝ մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք և անելու ենք: Մնում է՝ մեր քաղաքացիները հասկանան, որ այդ ուղին որևիցե լավ բանի չի բերի և ավելի ուշադիր և ավելի պատասխանատու վերաբերվեն իրենց անձին, իրենց ընտանիքին ու իրենց աշխատած գումարներին»,-ասաց ԱԺ նախագահը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ