copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:10 20-12-2022

Մանրամասներ Գեղարքունիքի մարզում եղբայրների ավտոմեքենաների մասնակցությամբ ողբերգական ավտովթարից․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը պարզել են երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ պարզվել է՝ ՎԱԶ 21099-ը վարել է Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Ի․-ն, իսկ Opel Astra-ն վարել է Վարդենիս համայնքի Ջատջրեք բնակավայի բնակիչ՝ 37-ամյա Անդոկ Ի․-ն։

Վթարի հետևանքով Վ. Ի․-ի ուղևորներ՝ Վարդենիս համայնքի Ջատջրեք բնակավայրի բնակիչներ, 24-ամյա Երանուհի Ա․-ն և 33-ամյա Մելինե Գ,-ն տեղում մահացել են։ Իսկ ուղևոր՝ 10-ամյա Սեդա Ի․-ն, 6-ամյա Նարեկ Ի․-ն և Opel-ի ուղևոր՝ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի բնակիչ, 23-ամյա Դմիտրի Ա-ն տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են, մահացածները նրանց կանայք են, վիրավորներից Ս. Ի․-ն ու Ն. Ի․-ն Ա. Ի․-ի աղջիկն ու տղան են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր աղբյուրը, երեկ՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեք-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեք համայնքի վարչական տարածքում բախվել էին Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենանեերը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վարդենիս» ԲԿ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ