Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:45 19-12-2022

Արցախը շարունակում է պաշարված մնալ. Դավիթ Բաբայան

«Արցախը շարունակում է պաշարված լինել, սա ուղղակի շրջափակում չէ, սա պաշարում է։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդ պաշարումը վերացնենք»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով հետագա քայլերին՝ Բաբայանը նշեց․ «Հակառակորդից որևէ լավ բան չենք սպասում, նա իր բիրտ, հայատյաց, ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է։ Տեսնում ենք՝ նրանց լրատվամիջոցներում ինչպիսի նյութեր են տեղադրվում, ինչպիսի քայլերի են նրանք դիմում։ Պետք է իսկապես աշխատել՝ առաջին հերթին Ռուսաստանի, ապա աշխարհի հետ»։

Բաբայանը շեշտեց, որ սա մարտահրավեր է նաև քաղաքակիրթ աշխարհին, որովհետև եթե քաղաքակիրթ աշխարհը պասիվ է, մի օր էլ այդ ահաբեկչությունը տարբեր երկրների դուռն է թակելու։

Հիշեցնենք, որ արդեն 8-րդ օրն է՝ ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակել են Արցախը մայր հայրենիքի հետ կապող կյանքի ճանապարհը։ Այս օրերին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայատանյան գրասենյակի մոտ նստացույց է իրականացվում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում