copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:52 19-12-2022

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ

Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ: Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,-նշվում է հրամանագրում:

Ամենից շատ դիտված