Ներքին 3 տարի առաջ - 17:50 19-12-2022

Գտեք տարբերություն Աննա Հակոբյանի և Ռուզաննա Խաչատրյանի միջև

Լաչինի միջանցքի փակվելու ֆոնին վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անհոգ և երջանիկ առօրյայից լուսանկարները և տեսանյութերը նյարդայնացնում էին շատերին։ Եվ չնայած այդ հրապարակումները անընդունելի և անհասկանալի էին հանրության համար, բայց վարչապետի տիկինը շարունակում էր իր առօրյայից կիսվել հրապարակումներով։

Հիմա տոնածառ զարդարելու, կողքը «կապիկլամիշ» լինելու հերթը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջն էր՝ Ռուզաննա Խաչատրյանինը։ Արցախի պատերազմին մասնակցած գեներալի ընտանիքում, փաստորեն, տոնական տրամադրություն է։ Խորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժի խմբակցության ղեկավարի կինը իրեն թույլ է տալիս ֆեյսբուքյան էջում կիսվել երջանիկ առօրյայի դրվագներով՝ մոռանալով, որ շուրջ 168 ժամ մեր 120 հազար քաղաքացիներ շրջափակման մեջ են, երեխաները զրկված են մանկական կերից, հիվանդները՝ բուժօգնությունից, դեղորայքից։

Այս հրապարակումը, բնականաբար, հավանում են մի շարք ընդդիմադիրներ, մարդիկ, որոնք Աննա Հակոբյանի համանման արարք կատարելու դեպքում թերևս շապիկ կպատռեին, իսկ հիմա լուռ են։ Եվ այս ընդդիմադիրները մեղադրում են օրվա հացը վաստակող հասարակությանը, թե անտարբեր են մեր հայրենիքում տեղի ունեցողի հանդեպ, ապրում են իրենց կյանքով, իրենց հոգսերով, դուրս չեն գալիս փողոց պայքարելու։

Այժմ գտեք տարբերություն Աննա Հակոբյանի և Ռուզաննա Խաչատրյանի արարքներում, ընդ որում՝ եթե Հակոբյանից և նրա ամուսնուց Արցախի և արցախցիների նկատմամբ հոգատարություն, սրտացավություն չենք ակնկալում, ապա նախկին պաշտպանության նախարարից, Արցախի հերոսից և նրա ընտանիքից կարող ենք ակնկալել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել