copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:23 19-12-2022

Հույս ունենք արձագանք կստանանք հավուր պատշաճի․ ուսանողները պահանջագիրը ներկայացրեցին կառավարությանը

«ԵրիտԱրցախ» ուսանողական շարժման անդամները քիչ առաջ իրենց պահանջագիրը ներկայացրեցին կառավարությանը։ Ուսանողուհի Աննա Դարբինյանը կառավարության շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ 5 հոգով են մտել կառավարության շենք, որտեղ նրանց ընդունել է բողոք-դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ «Ստացվեց այնպես, որ ընդունելությունն ավելի ֆորմալ բնույթ էր կրում, պիտի սպասենք արձագանքի, վարչության պետը մեզ հետ չէր կարող բանակցել կառավարության անունից։ Պահանջագիրն ուղարկվել է մի քանի պետական գերատեսչություն, այդ թվում՝ ԱԳՆ։ Հույս ունենք արձագանք կստանանք հավուր պատշաճի, պատրաստ ենք նոր քննարկումների, բանակցությունների, մինչև դրանց ընթացք տրվի ու հասնենք դրանց բավարարմանը»։

«ԵրիտԱրցախ» նախաձեռնության մասնակիցը նաև նշեց, որ ըստ երևույթին արձագանքն այսօր չի լինի, մինչև պահանջագիրը հասնի գերատեսչություններ, ուսումնասիրեն ու արձագանքեն հավուր պատշաճի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ