copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:02 19-12-2022

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։

ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև Չինաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության և բժշկության, ինչպես նաև բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպման հարցերում։

Ամենից շատ դիտված