copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:18 17-12-2022

Դիտորդների թեման՝ առկախ․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ակնհայտ է, որ անկախ ալիևյան, այսպես կոչված, «էկոակտիվիստներ» ակցիայի այս փուլի ելքից, թշնամական երկիրն անընդհատ սադրանքների է դիմելու՝ իր նախապայմանների կատարմանը հասնելու համար: Այնպես որ, ցանկացած պահի պետք է պատրաստ լինել նոր սադրանքների ու հանցագործությունների: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին օրերին ՀՀ իշխանությունները քննարկում են հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության հարցի հետ կապված նոր գործիքակազմ կիրառելու հնարավորությունը։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ իշխանությունները նախատեսում են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ սահմանին դիտորդներ տեղակայելու առաջարկով: Ավելին, կան տեղեկություններ, որ այս թեմայով ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում օրերս տեղի է ունեցել հանդիպում, որը չի հրապարակայնացվել ու հանրայնացվել։ Ի դեպ, մենք տեղեկություն ունենք նաև, որ դիտորդական առաքելության հետ կապված օրերս հանգամանալից քննարկում է տեղի ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։ Թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Կլաարը ՀՀ իշխանություններին տեղեկացրել է, որ առաքելությունը դուրս է գալու հայ-ադրբեջանական սահմանից, իսկ նոր առքելության թեման դեռևս «հում» է։

Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելը ևս հայտարարել էր, որ Եվրամիությունը չի երկարաձգի Հայաստանում երկամսյա աշխատանքային առաքելություն իրականացրած ԵՄ դիտորդական խմբի մանդատը: Այս առիթով, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, Կլաարին իր անհանգստությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դիտորդների հեռանալը լուրջ քննադատության առիթ է հանդիսանալու հանրության շրջանում և թուլացնելու է ԵՄ դիրքերը բանակցային գործընթացում։ Մեր տեղեկություններով, Կլաարը պնդել է, որ ներկայումս ԵՄ-ն առաջ է գնում այդ մոտեցմամբ. նա անորոշ ձևակերպմամբ առկախ է թողել նաև նոր առաքելություն ուղարկելու թեման։ Հավելենք, որ, ըստ տեղեկությունների, ԵՄ դիտորդները ԳորիսՍտեփանակերտ ավտոճանապարհի փակ հատվածում երեկ դիտարկումներ են իրականացրել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել

Ձեզ գուցե հետաքրքրի