Ներքին 3 տարի առաջ - 17:42 16-12-2022

Այս պահին սպասում ենք արձագանքի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարության կողմից․ Ռուբեն Մելիքյան

Այս պահին Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույցի ժամանակ ԱՀ նախկին ՄԻՊ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից արձագանքի են սպասում։

Ռուբեն Մելիքյանը Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ տեղի ունեցող նստացույցի ժամանակ ասաց, որ արդեն երրորդ օրն է այս տարածքը Արտակ Բեգլարյանի նստացույցի տարածքն է և նշեց, որ տարբեր խմբերի կողմից երեկվանից տարբեր բողոքի ակցիաներ, միջոցառումներ են ընթանում Ֆրանսիայի հրապարակում, Միացյալ Թագավորության դեսպանատան առջև և այլն։

Մելիքյանը ասաց, որ այս պահին սպասում են արձագանքի։ «Մենք այս պահին սպասում ենք արձագանքի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարության կողմից, որքան հասկանում ենք, նրանց լրացուցիչ ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, քննարկեն։

Առհասարակ ՄԱԿ-ը մի կառույց է, որտեղ շատ են սիրում քննարկել։ Մենք ունենք իրավիճակ, որտեղ ամեն ինչ սև ու սպիտակի պես պարզ է։ Մենք ունենք իրավիճակ, որտեղ մարդիկ եկել են կենսական նշանակության տարածքում են հայտնվել, կենսական միակ ճանապարհ են փակել և անթաքույց ձևով են իրենց իրական էությունը ցույց են տալիս»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին