copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:26 16-12-2022

Ինչու «Ապրելու երկիր»-ն ակտիվ չէ ցույցերին. մասնակցում են ծպտյալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնվելուց ի վեր միջազգային տարբեր կառույցների երեւանյան գրասենյակների, ինչպես նաեւ դեսպանատների առջեւ հանրահավաքներ են տեղի ունենում: Դրանց մասնակցում են ամենատարբեր կուսակցությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, Արցախի մեր հայրենակիցները:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ իրազեկման կամ բողոքի հանրահավաքներին չեն մասնակցում «Ապրելու երկիր» կուսակցության անդամները: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ Արցախում կառավարական կաբինետի ղեկավարումը ստանձնելուց զատ, իրենց քաղաքական ուժն արդյոք նաեւ այս հարցում է կիսում արցախյան իշխանությունների քաղաքական բեռը, ու ինչով է բացատրում հանգամանքը, որ իրենց կուսակիցները հանրահավաքներին չեն մասնակցում:

««Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները Արցախի համար կազմակերպվող հանրահավաքներին մասնակցելիս չեն նշում, որ կուսակցական են: Կուսակցության անդամները եւ՛ երեկ, եւ՛ դրա առաջին օրը բողոքի բոլոր միջոցառումներին մասնակցել են, բայց այդ մասնակցությանը կուսակցական երանգ տալու անհրաժեշտություն չկա: Այսինքն՝ մասնակցում ենք, բայց չենք նշում, որ կուսակցությունը ներկա է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Առաքելյանն ու ավելացրեց, որ այս հարցի շրջանակներում կուսակցական գործունեություն ծավալելը ո՛չ արդյունավետ է, ո՛չ էլ ճիշտ: Իսկ ի՞նչ արդյունավետություն ունի ծպտված մասնակցությունը»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում