Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:06 14-12-2022

Պաշտպանության նախարարն ասում է՝ մենք զենք չենք գնել․ դրանից մեծ պետական դավաճանություն դժվար է պատկերացնել․ Ղազարյան

Եթե Հայաստանի կառավարությունը Լաչինի միջանցքի հետ կապված որևէ կարգավիճակ չունի, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ ղեկավարն ինչի՞ է ստորագրել։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը։

«Բա հիմա մենք իր ստորագրածի շրջանակներում ենք խոսում, երբ ասում ենք Լաչինի միջանցքով անխափան բեռների, ուղևորների և տրանսպորտային միջոցների կապ լինի։ Դու ես, չէ՞, ստորագրել, ուրեմն դու պիտի դա ապահովես։ Եթե մեր պետության այսօրվա ղեկավարն ի վիճակի չէ այդ հարցը լուծելու, ուրեմն պիտի ունենանք ղեկավար, ով ի վիճակի է։ Ցանկացած ձախողման դեպքում պաշտոնյան պատասխանատվություն է կրում։ Մեր կառավարությունում դա հասկանում են, Մաթևոսյանին ու Դումանյանին պաշտոնից հանել են, որովհետև ձախողել են Բրյուսովի ռեկտորի ընտրությունը։ Հիմա եթե դու հասկանում ես, որ Բրյուսովի ռեկտոր չընտրելու համար պիտի Դումանյանին հանես, բա չես հասկանո՞ւմ, որ Պապիկյանին 2 տարի զենք չառնելու համար պիտի հանես։ Հերիք չի զենքը չի առել, մի հատ էլ նստում, հանրային հեռուստաընկերությամբ ասում է դրա մասին։ Դրանից մեծ պետական գաղտնիքի դավաճանություն դժվար է պատկերացնել»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում