copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:57 17-06-2022

Սկանդալով հայտնի դարձած երիտասարդ աղջկան դժվար է պատկերացնել այդ պաշտոնում. ընդդիմադիրները` գլխավոր դատախազի թեկնածուի մասին

Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի պաշտոնում իշխանությունն առաջադրում է Նիկոլ Փաշինյանի ներկայիս օգնական, երբևէ դատախազությունում չաշխատած Աննա Վարդապետյանի թեկնածությունը, ով կփոխարինի գործող դատախազ Արթուր Դավթյանին։

Թե ինչ դիրքորոշում ունեն ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները նոր թեկնածուի մասին, արդյո՞ք հանդիպելու են նրա հետ և ընդունելի՞ է իրենց համար Վարդապետյանը, Oragir.news-ը փորձեց հստակեցնել երկու խմբակցությունների պատգամավորներից։

Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց. «Ես դժվարանում եմ պատկերացնել, որ որևէ մեկը կարող է տեսակետ ու կարծիք ունենալ, որ որևէ փորձ չունեցող երիտասարդ աղջիկ, ով արդեն հասցրել է հայտնվել սկանդալի մեջ (զուտ հիշեցման կարգով՝ Ռուբեն Հայրապետյանի քրեական գործի հետ կապված), այդ սկանդալով առավել հայտնի է լայն հանրությանը, և դատախազական համակարգում որևէ փորձառություն չունեցող տիկին Աննա Վարդապետյանի առաջքաշումը՝ որպես դատախազի թեկնածու իշխող ուժի կողմից, ինձ համար չի կարող ընդունելի լինել, բնականաբար՝ ոչ։ Չեմ կարծում, որ նրա հետ հանդիպում կլինի»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց. «Եկեք այդ հարցը ես հիմա դեռ չմեկնաբանեմ, որովհետև որ մեկնաբանեմ, շատ վատ ձևով եմ մեկնաբանելու։ Դեռևս մեզ հանդիպում իր հետ չի առաջարկվել, դեռ այդ հարցը չենք քննարկել, դրա համար էլ հիմա չեմ մեկնաբանում»։

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը երեկ հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ և խնդրել մեկ օր ժամանակ՝ առաջարկի մասին մտածելու համար։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում