copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:30 13-12-2022

Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ: Այս մասին հայտնում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։