copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:30 13-12-2022

Եթե ​​սա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է․ Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանը դադարեցրել է Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը (Հայաստան - Արցախ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով), Twitter-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նաև հիշեցրել է, որ Արցախի ժողովուրդն արդեն 32 ժամ գտնվում է լիակատար շրջափակման մեջ։

«Եթե ​​սա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»,- գրել է նա։