copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:12 25-02-2022

ՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը ծանոթացել է աշխատակազմի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 25-ին նոր պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին։
Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, Հակոբ Արշակյանը նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանը օժտված է մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով, որում շուտով կհամոզվի նաև աշխատակազմը:

Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանին ներկայացման համար։

Նորընտիր պաշտպանը նշել է, որ արդեն առիթ ունեցել է ծանոթանալու աշխատակազմի հետ, և ընթացիկ աշխատանքների առավել մանրամասն քննարկումներն առջևում են։ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը հավուր պատշաճի իրականացնելու գործում կենտրոնական նշանակություն ունեն բարձր մասնագիտական կարողություններով ու մարդկային հատկանիշներով օժտված և առաքելության գիտակցմամբ մարդիկ, ովքեր այսօր աշխատում են Պաշտպանի աշխատակազմում և ներկա են այս դահլիճում։
Առիթն օգտագործելով՝ Քրիստիննե Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր անձանց, ովքեր հիմնադրումից ի վեր աշխատել են աշխատակազմում և իրենց ներդրումը բերել հաստատության կայացման համար։ Միևնույն ժամանակ նորընտիր պաշտպանը նշել է, որ ինստիտուտի զարգացման ու շարունակական կայացման համար դեռևս անելիքներ շատ կան։ Քրիստիննե Գրիգորյանը հույս է հայտնել, որ աշխատակազմի հետ միասնական ու նվիրված աշխատանքով հնարավոր կլինի պատվով ու իրապես պրոֆեսիոնալիզմով իրականացնել այս կարևոր առաքելությունը՝ միտված անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրավունքակենտրոն քաղաքականությունների առաջմղմանը մեր երկրում։

Նշվում է, որ նկատի ունենալով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից, Ք. Գրիգորյանը շեշտել է օրենսդիր մարմնի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը։


Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան