ՀՀ նախագահն անձամբ հետևում է և տեղյակ է Արցախում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահական աշխատակազմի լրատվության վարչության պետ Աղասի Մարգարյանը։
«Հանրապետության նախագահն առավոտից մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստին։ Նիստի ավարտին գուցե որևէ հայտարարություն տարածվի»,- ասաց նա։
Աղասի Մարգարյանի խոսքով՝ անցած օրերի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսային կապի մեջ է եղել և՛ Պաշտպանության նախարարության, և՛ մյուս բոլոր գերատեսչությունների հետ։ Քննարկումներ են անցկացվել՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ գտնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ավելի ուշ
Oragir.News-ը հայտնել էր, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է։ Մեր հայրենակիցների մի մասը գիշերել է Գորիսում, մի մասը` Լիսագորում։ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով ավելի քան մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները: