copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:44 12-12-2022

Աբովյան քաղաքի 78-ամյա բնակչուհուն խեղդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ ձերբակալվել է

Պարզվում են 2022թ. դեկտեմբերի 12-ին Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում կատարված 78-ամյա կնոջ սպանության հանգամանքները։

2022թ․ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:10-ին, «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, կատարված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ սպանությունը, ննջասենյակում խեղդելու միջոցով, կարող է կատարված լինել Աբովյան քաղաքի 25-ամյա բնակչի կողմից։

Դեպքի առթիվ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Որոշում է կայացվել քննչական խումբ ստեղծելու մասին, նշանակվել են փորձաքննություններ։ Հետաքննության մարմնին տրվել է համապատասխան հանձնարարություն։

Վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով 2022թ. դեկտեմբերրի 12-ին Աբովյան քաղաքի 25-ամյա բնակիչը ձերբակալվել է և ներկայացվել Աբովյանի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր