copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:42 12-12-2022

Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն հետկոնֆլիկտային շրջանում Արցախի հայ բնակչության համար երաշխավորում է նույն իրավունքներն ու ազատությունները, ինչ ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Բայրամովն ընդգծել է, որ այս տեսանկյունից Ադրբեջանի սահմանադրությունը կարևոր իրավական հիմք է ապահովում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի կառավարության և Արցախի բնակչության միջև երկխոսությունն ու շփումների ընդլայնումն նպատակ ունեն ապահովել այսպես կոչված խաղաղ գոյակցությանը և նպաստեն խաղաղության գործընթացին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը միևնույն ժամանակ մեղադրել է Հայաստանին՝ «սեփական պարտավորությունները չկատարելու համար»։ Նա ընդգծել է, որ չնայած երկկողմ բանակցությունների աճող դինամիկային, այնուամենայնիվ առաջընթացը մնում է բավականին սահմանափակ, քանի որ «Հայաստանը շարունակում է իմիտացիա ստեղծել»:

«Հայաստանը շարունակում է չկատարել իր պարտավորությունները միջպետական ​​կարգավորման բոլոր երեք հիմնական ոլորտներում, այն է՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, սահմանների սահմանազատում և տարածաշրջանային հաղորդակցությունների բացում»,- հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը նաև նշել է, որ «Հայաստանը դեռևս ամբողջովին դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից»։ «Այսպիսով, Հայաստանն արհեստականորեն խոչընդոտում է կոմունիկացիոն կապերի վերականգնմանը, այդ թվում՝ հրաժարվելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի հիմնական մասի միջեւ անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելուց»,- ասել է Բայրամովը։

Վերջինս նաև հայտնել է, որ սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո «Հայաստանը զրպարտչական արշավ է սկսել Ադրբեջանի դեմ՝ հարաբերությունների կարգավորման օրակարգը խարխլելու համար»։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ որոշ երրորդ երկրներ խրախուսում են Հայաստանի այսպես կոչված ռևանշիստական ​​պահվածքը։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից