copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:15 12-12-2022

Հայաստանի մարզերի «անհամաչափ» տոնական տրամադրությունը


Օրեր առաջ հաղորդագրություն տարածեց Ապարանի համայնքապետարանը՝ հաղորդելով, որ համայնքապետարանը նպատակահարմար չի գտնում քաղաքը զարդարել և տոնական տեսքի բերել, քանի որ 2022 թվականի սեպտեմբերին պատերազմի հետևանքով Ապարան համայնքում զոհված և անհետ կորած զինվորականներ կան։ Oragir.News-ը համացանցային փնտրումով և զանգերով փորձեց գտնել այլ քաղաք, որ տոնական տրամադրությանը կնայի մեծագույն կորուստ ունեցած մեր հայրենակիցների աչքերով։ Այլ հատված մեր երկրում չնկատեցինք։

Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ավետիք Ավետիսյանը մեր հարցերին ի պատասխան հաղորդեց․ «Մեր քաղաքը զարդարում են, տոնը սովորականի նման նշելու են։ Զարդարելու են ինչպես ամեն տարի, նշելու են, երեխաների համար նվերներ ենք նախատեսում, ինչպես ամեն տարի։ Հիմնականում այդ աշխատանքներն ավարտին են մոտենում»։

Աբովյանի համայնքապետի՝ մշակույթի հարցերով օգնական Արայիկ Սիմոնյանը հաղորդեց, որ միջոցառումների վերջնական պատկերը դեռ չկա, սակայն նախնական կարող է հաղորդել, որ տոնը նշվելու է հավուր պատշաճի․ «Հիմա տեղադրվում է տոնածառը, կլինի տոնական հանդես, բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում ևս նախատեսվում են տոնական հանդեսներ, տոնածառների տեղադրում։ Մարզամշակութային կենտրոնի համերգային դահլիճում բանակցություններ ենք վարում, որ մանկական ամանորյա միջոցառումներ լինեն երեխաների մասնակցությամբ»։ Դիտարկմանը, որ որոշ քաղաքներում որոշվել է զերծ մնալ զարդարանքներից՝ Սիմոնյանը պատասխանեց, որ տոնածառն անպայման դրվելու է՝ թեպետ առանց ճոխ զարդարանքների, բայց երեխաների համար գոնե այդքանը պետք է, քանի որ դա իրենց համար խորհրդանիշ է»։

Եղեգնաձորի համայնքապետարանից խնդրեցին հարցն ուղարկել գրավոր ընթացակարգով։

Հիշեցնենք, որ շուրջ երեք ամիս առաջ տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում մենք ունենք ավելի քան 210 զոհ, հարյուրավոր վիրավորներ, միջդիրքային հատվածում դեռ կան մեր ընկած զինվորների մարմիններ, որ մեր տարածքը զավթած թշնամին չի թույլատրում դուրս բերել և հավուր պատշաճի հողին հանձնել։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է