copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:12 12-12-2022

Թագավորական ընտանիքի անդամներին խորհուրդ է տրվել չշփվել ռուսական դիվանագիտական առաքելության հետ․ Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի միջև որևէ կապ չի եղել վերջինիս միապետ հռչակվելուց հետո, սակայն դիվանագիտական հարաբերությունների խզման հարցում կողմերը շահագրգռած չեն։ Այս մասին «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ասել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը։

Պատասխանելով հարցին՝ պահպանում են արդյոք դեսպանատան աշխատակիցները որևէ կապ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ, Կելինը պատասխանել է․ «Ոչ, և ես գիտեմ, որ թագավորական ընտանիքի անդամներին խորհուրդ է տրվել չաջակցել ու չշփվել ռուսական դեսպանատան հետ»։

Միևնույն ժամանակ Կելինն ընդգծել է, որ դեսպանատունը կապ է պահպանում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հետ երկխոսության պահպանման նպատակով։

Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանը վստահ է, որ Լոնդոնն ու Մոսկվան շահագրգռված չեն դիվանագիտական հարաբերությունների խզմամբ։

Նրա խոսքով՝ դա ամենածայրահեղ քայլը կլինի, որին կհաջորդեն «ռազմական հարաբերությունները», ինչը չի բխում կողմերի շահերից։ Այնուամենայնիվ, դիվանագետը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի ու ՌԴ-ի միջև համագործակցության նախկին մակարդակի վերականգնումը կախված է այն բանից, թե ինչ ընթացք կունենա Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն ու ինչի այն կհանգեցնի։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում