copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:44 11-12-2022

72-ամյա Ձախ Հարութը կնոջ մահից հետո իրենից 20 տարով փոքր նոր սիրելի ունի

ՀՀ վաստակավոր արտիստ, ամերիկաբնակ երգիչ-երաժիշտ Հարութ Փամբուկչյանը կարծես թե նոր սիրելի ունի:

Բանն այն է, որ օրեր առաջ, երբ մեկ այլ ամերիկաբնակ երգիչ՝ Արտաշ Ասատրյանը լուսանկար էր հրապարակել երգիչ Արմենչիկի հոր ծնունդից, Փամբուկչյանի կողքին նկատելի է եղել մոտ 55 տարեկան կին, ով ուղեկցել է ողջ ընթացքում նրան։


Նրանք միասին պարել են, ժամանակ անցկացրել: Oragir.news-ի աչքից չի վրիպել, որ զույգը նստած է եղել Տիգրան Ասատրյանի և կնոջ, Աշոտ Ղազարյանի և կնոջ կողքին: Կարելի է ասել` «զույգերով» են եղել այդ սեղանի շուրջ:




Երկար «միայնությունից» հետո լավ է, որ նման նորություն ունի սիրելի երգիչը, քանի որ կնոջ մահից հետո Հարութն իրեն միայնակ էր զգում, ինչի մասին էլ իր հարցազրույցներում բազմաթիվ անգամներ խոստովանել է սիրված երգիչը։