copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:39 08-12-2022

Չեն ուզում մեր հետ մի խորհրդարանում լինեն՝ թող գան, էնպիսի իրավիճակ ստեղծեն, որ արտահերթ ընտրություններ լինի, մնան միայն իրենք․ Հովիկ Աղազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու թեկնածուները թերևս վայր են դնում մանդատները, քանի որ չեն ուզում աշխատել, մյուս կողմից էլ, կարծում եմ՝ շատերը հասկանում են, որ այն խոստումները, որ տվել են ընտրողներին, չեն կարողացել արդարացնել, դրա համար էլ վայր են դնում մանդատները։ Նույն տրամաբանությամբ էլ շարժվում են նրանք, ովքեր պետք է վերցնեին մանդատները՝ չեն վերցնում մանդատները։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավորների մանդատները վայր դնելուն, ինչպես նաև թեկնածուների կողմից այդ մանդատները չվերցնելու մասին հայտարարություններին։

Դիտարկումներին, թե գործող իշխանական խմբակցության հետ նույն խորհրդարանում աշխատել չեն ցանկանում՝ Աղազարյանը պատասխանեց․ «Իրենք խորհրդարանական աշխատանքը, ժողովրդի քվե ստանալը հասկացել են այլ կերպ, մտածել են, որ պետք է ժողովրդից քվեն առնեն ու մնացած ամեն ինչը ծառայեցնեն իրենց։ Չեն ուզում մեր հետ մի խորհրդարանում լինեն՝ թող գան, էնպիսի իրավիճակ ստեղծեն, որ արտահերթ ընտրություններ լինի, մնան միայն իրենք, բայց դա արդարացում չի»։

Աղազարյանն ասաց, որ առհասարակ բացասաբար է վերաբերվում մանդատներից հրաժարվելու պրոցեսին. «Ես, առհասարակ, շատ վատ եմ գնահատում մադատները վայր դնելը, դա դասալքություն է քաղաքական պայքարից»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից