copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:06 08-12-2022

Շռայլություն չէ թոշակների բարձրացումը, դա պետության պարտավորությունն է․ Նարեկ Մկրտչյան

Շռայլություն չէ թոշակների բարձրացումը, դա պետության պարտավորությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Դա պետության պարտավորությունն է։ Քանի որ մենք սոցիալական երկիր ենք և ունենք կառավարության ծրագիր, քաղաքական տարբեր հայտարարություններ ենք արել, որ պետք է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր գործիքակազմի շրջանակներում ամեն ինչ անի, որպեսզի սոցիալական ճնշումները մեղմվեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլոբալ առումով կան թանկացումներ և կա գնաճ, բայց կանխատեսումները դրական միտումների մասին են խոսում, որ 2023 թվականի երկրորդ եռամսյակից հետո գնաճի տոկոսները սկսում են նվազել, մեր գործիքակազմը թոշակների բարձրացումն է՝ երկրի ֆինանսատնտեսական կարգավիճակից ելնելով: Եվ մենք հայտարարել ենք, որ երկող տարվա հուլիսին բարձրացնելու ենք թոշակները ևս երեք հազար դրամով», - ասաց Նարեկ Մկրտչյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու արցախցիները սեպտեմբերից հետո իրենց 40-հազարական դրամները տարբեր պատճառաբանություններով էլ չեն ստանում, նախարարն ասաց․ «Արցախցիներին վերաբերվող ցանկացած նախագիծ բացառապես իրականացվում է Արցախի ղեկավարության հետ քննարկումների արդյունքում։ Յուրաքանչյուր ծրագիր իրականացվում է Հայաստանի կողմից տրվող բյուջեի շրջանակներում, այսինքն եթե կորոշվի, որ պետք է X ծրագիրն իրականացվի, այդ բյուջեի շրջանակներում դա կիրականացվի»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ