copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:07 08-12-2022

Իրանի ոստիկանությունը մեկ գործողության ընթացքում 3 տոննա թմրանյութ է առգրավել

Իրանի ոստիկանությունը հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում իրականացված գործողության ընթացքում առգրավել է 3000 կգ ապօրինի թմրանյութ։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Նահանգի ոստիկանության բրիգադային գեներալ Մոհամմադ Քանբարին ասել է, որ իր ուժերն Իրանշահր և Խաշ քաղաքներում ոչնչացրել են թմրամիջոցների շրջանառության երկու օղակ։

Նա նշել է, որ գործողության ընթացքում ձերբակալվել է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող 9 մարդ, առգրավվել է զգալի քանակությամբ զենք և զինամթերք, ինչպես նաև՝ 3000 կիլոգրամ թմրամիջոց։

Իրանը 900 կմ ընդհանուր սահման ունի Աֆղանստանի հետ և մաքսանենգների կողմից օգտագործվում է որպես հիմնական ուղի՝ թմրանյութերն այլ երկրներ տեղափոխելու համար:

Վերջին չորս տասնամյակների ընթացքում Իրանը միլիոնավոր դոլար է ծախսել իր սահմանները փակելու և եվրոպական, արաբական ու Կենտրոնական Ասիայի երկրների համար նախատեսված թմրանյութերի տարանցումը կանխելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ