copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:04 08-12-2022

Հայաստանի տնտեսությունում ներդրումներն աճել են գրեթե 5 անգամ. ԵԱՏՀ ղեկավարի ելույթը ԵԱՏՄ գագաթնաժողովին

2022 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տնտեսությունում ուղղակի ներդրումների ծավալն զգալիորեն ավելացել Է: Այսօր Բիշքեկում կայացած Ներդրումային գագաթնաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը:

«Անցյալ տարվա համեմատությամբ 2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ի անդամ երկրներում օտարեկրյա ուղղակի ներդրումներն Էապես աճել են»,- ասել Է նա:

Մյասնիկովիչի խոսքով՝ այդ ժամանակամիջոցում Հայաստանի տնտեսությունում ներդրումներն աճել են գրեթե 5 անգամ, Բելառուսում՝ 1,6 անգամ, Ղազախստանում՝ կրկնակի, Ղրղզստանում՝ 1,9 անգամ:

Ինչպես կարծում Է ԵԱՏՀ-ի ղեկավարը, միջազգային փորձագետների բոլոր կանխատեսումներն այն մասին, թե ընթացիկ տարում ԵԱՏՄ-ի պետությունների միագումար համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկրճատվի 7-10 տոկոսով, չարդարացան:

«Ընդհակառակը, մենք տեսնում ենք ակտիվ աճ»,- նշել Է նա:

Մյասնիկովիչը հավաստիացրել է, որ ԵԱՏՄ-ում մեծ ուշադրություն են հրավիրում բիզնեսի աջակցությանը: Մասնավորապես, միությունում մաքսատուրքի վճարումից ազատված Է գրեթե 1300 անուն ապրանք, ինչը 2 միլիարդ դոլարի անուղղակի օժանդակություն է տրամադրել ձեռնարկատերերին:

Բիշքեկի Ներդրումային գագաթնաժողվին մասնակցում են ԵԱՏՄ-ի երկրների պետական կառույցների, այդ կազմակերպության տարբեր մարմինների և մասնակից երկրների ընկերությունների ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին