Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:15 08-12-2022

ԱՄԷ-ի անձնագիրը դարձել է աշխարհում համար մեկը

ԱՄԷ-ի անձնագիրը դարձել է աշխարհում համար մեկը՝ մոբիլության եւ ուղեւորության սահմանափակումներից ազատության առումով, ասվում է Անձնագրերի ինդեքսի մասին Մոնրեալի Arton Capital ֆինանսական խորհրդատվական ընկերության վերջին հրապարակման մեջ:

ԱՄԷ-ն վերջին վարկանիշում առաջ է անցել Գերմանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից և Լյուքսեմբուրգից, թեև այս բոլոր երկրները լավագույն հնգյակում են:

Ըստ էության, եթե դուք էմիրաթական անձնագիր ունեք, կարող եք առանց վիզայի ճանապարհորդել հսկայական թվով երկրներ, իսկ շատ այլ երկրներում վիզա ստանալ ժամանելուն պես: Էմիրաթական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի մուտք գործել 121 երկիր եւ վիզա ստանալ եւս 59 երկիր ժամանելիս։ Նրանց վիզա անհրաժեշտ է միայն 19 երկրների համար, ինչը նշանակում է, որ նրանք կարող են այցելել աշխարհի երկրների 91 տոկոսը՝ նախապես վիզայի համար չդիմելով:

ԱՄՆ անձնագրի «համաշխարհային ընդգրկումը» հաշվարկված է աշխարհի երկրների 83 տոկոսի համար՝ ԱՄԷ-ի 91 տոկոսի համեմատ։

ԱՄԷ-ն ստացել է 180 միավոր մոբիլության, այլ երկրներ ժամանելուն պես արտոնությունների համար, և «որքան բարձր է մոբիլության ցուցանիշը, այնքան ավելի լավ գլոբալ մոբիլություն ունի անձնագրի տերը»,- ասվում է զեկույցում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել