copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:02 07-12-2022

Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքը կախված է միջազգային իրադարձություններից․ քաղաքագետ

«Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներն առավելապես կապված են միջազգային ռազմաքաղաքական գործընթացներից»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը։

«Մինչև Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների ավարտը և ստանալիք արդյունքը՝ Արցախի շուրջ որևիցե բան տեղի չի ունենալու, որովհետև մենք նկատում ենք, որ Հայաստանի իշխանություններն սկսել են Արցախի հարցը հետաձգելու քաղաքականություն իրականացնել։ Եթե նախկինում երևում էր, որ ցանկանում էին շատ արագ ընթացք տալ դրան, համաձայն էին ամեն ինչի, միայն թե կնքվի պայմանագիր, հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հետաձգել՝ պայմանավորված Ուկրաինայում ռուսական զորքերի վերջնարդյունքով»,- ասաց նա։

Իսկ Հայաստանի ներքաղաքական զարգացումների առումով քաղաքագետն առաջիկա ամիսներին որևէ տեղաշարժ չի կանխատեսում։ «Մենք մտնում ենք Նոր տարվա շեմը, որի ընթացքում վերջին 30 տարվա ընթացքում տեսնում ենք, որ դեկտեմբերի մոտավորապես կեսերից սկսած մինչև փետրվարի սկիզբը ներքաղաքական կյանքում որևիցե ակտիվ գործընթաց տեղի չի ունենում։ Եթե ինչ-որ արտակարգ դեպքեր տեղի չունենան, ապա այս մեկուկես ամիս ժամանակահատվածը պարզապես կմնա նախաամանոր ու հետամանոր։ Դրսից որևէ արտառոց իրադարձություն չգրանցվելու դեպքում որևէ լուրջ բանի սպասել պետք չէ»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական համակարգում առկա անկանոնությունը՝ ֆորսմաժորային իրավիճակներ, այդուհանդերձ, կարող են լինել՝ պայմանավորված այլ գործընթացներով։

«Այսինքն, Հայաստան քաղաքական համակարգը տրամաբանության վրա հիմնված չէ։ Այսինքն, ժողովրդավարական հիմքով չէ, ինչպես օրինակ՝ Չեխիան, Իտալիան, Ավստրիան և այլն։ Այս երկրներում իշխանության վարկանիշն իջնում է, ընդդիմությունն օգտվում է դրանից։ Դրանից հետո կարելի է կանխագուշակել, որ այդ իրավիճակի շարունակության դեպքում մոտավորապես 1 ամսից իշխանությունները վստահություն չեն ստանա, և նոր ընտրություններ կլինեն։ Սա ժողովրդավարական երկրների քաղաքական համակարգն է։ Մեր քաղաքական համակարգը ավտորիտար- կիսավտորիտար, անձնակենտրոն քաղաքական համակարգ է, որը նման երևույթներ թույլ չի տալիս։ Դրա համար ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանում մոտակա 1․5 ամիսների ընթացքում ինչ կարող է տեղի ունենալ։ Մենք ասում ենք, որ այսպես շաունակվեու դեպքում որևէ բան չի լինի, բայց միևնույն ժամանակ դրսի որևէ ֆորսմաժորային իրադարձության դեպքում միանգամից 180 աստիճան փոփոխությունները նույնպես բացառված չեն»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում