copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:06 07-12-2022

Վրաստանի վարչապետը բացառել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է երկրի կառավարության կողմից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը։ Ինչպես փոխանցում է վրացական
Новости-Грузия լրատվական գործակալությունը, Ղարիբաշվիլին ասել է, որ սա իր գլխավորած կառավարության սկզբունքային դիրքորոշումն է։

Նա ընդգծել է, որ Վրաստանը՝ որպես պետություն, երբեք չի միջամտի այս պատերազմին։ «Ռազմական օգնության մասին մենք հստակ և միանշանակ ասացինք, որ դա չենք անի։ Մենք՝ որպես պետություն, երբեք չենք խառնվի այս պատերազմին։ Սա մեր հստակ դիրքորոշումն է»,- ասել է նա։

Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ուկրաինական կողմը մի քանի անգամ դիմել է Թբիլիսիին՝ զենքի և զինամթերքի մատակարարման հարցում օգնության խնդրանքով։

Իրակլի Ղարիբաշվիլին հավելել է, որ Վրաստանի կառավարությունն արդեն շատ բան է արել Ուկրաինային հումանիտար օգնության տեսքով օգնելու համար, և առաջիկայում նույնպես դա կշարունակվի։ Նրա խոսքով՝ Վրաստանից մեծ ծավալի մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա՝ ինչպես կառավարությունից, այնպես էլ բնակչության կողմից, Վրաստանը նույնպես ընդունում է ուկրաինացի փախստականների, վերջիններիս համար կազմակերպվել է ուկրաիներենի ուսուցում և այլն։

«Ինչ վերաբերում է այլ հավելյալ մարդասիրական օգնությանը, մենք նորից կդիտարկենք այն, կգտնենք օգնելու միջոց և, իհարկե, կշարունակենք այդ օգնությունը»,- եզրափակել է Ղարիբաշվիլին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ