Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:16 07-12-2022

Գյումրին հինգ տարի անց առանց տնակների կլինի. փոխվարչապետ

Առաջիկա 5 տարիների ընթացքում Գյումրիում կլուծվի տնակների և ոչ հիմնական շինությունների հարցը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

«Ցավում եմ, որ աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժը հիշեցնող վերքեր և Կառավարությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ այդ վերքերը հնարավորինս շուտ վերացվեն: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շահառուների հարցը մեծ մասով կարող ենք համարել լուծված: Մի քանի քաղաքացիներ, որոնք Չքաձոր համայնքի 28 բնակիչներ են, իրենց դիմումի համաձայն նախընտրել են, որ իրենց բնկարնային ապահովման խնդիրը լուծվի Կապսի ջրամբարի կառուցման և համայնքի տեղահանման ծրագրի շրջանակներում:

2023-ի ավարտին արդեն կարող ենք փաստել, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային ապահովման հարցը ամբողջությամբ լուծված կլինի: Իհարկե, կան նաև դատական գործեր:

Բացի այդ, այս տարվա հոկտեմբերին շրջանառության մեջ է դրվել փաստաթուղթ, որտեղ հստակ ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք 5 տարիների ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը: Ցավոք, քաղաքում դեռ շատ տնակներ կան, և ոչ բոլոր տնակներում բնակվող քաղաքացիներն են համարվում երկրաշարժի հետևանքով տուժածներ»,- ասաց փոխվարչապետը։

Նա տեղեկացրեց, որ 2023 թվականին քաղաքը տնակներից ձերբազատելու նոր ծրագիր է մեկնարկելու. «Ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով՝ նախ այն տնակների համար, որոնք համայնքային և պետական նշանակության հողամասերի վրա են»,- ասաց պաշտոնյան:

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն իր հերթին հայտնեց, որ տնակներում բնակվող ընտանիքներից 36–ն առաջիկայում բնակարաններ կստանան Գյումրու Մուշ-2 թաղամասում, իսկ հաջորդ տարի բնակարանամուտ կտոնեն ևս 66 ընտանիքներ։ Քաղաքապետի խոսքով` կլինեն նաև սոցիալական բնակարաններ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան