Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:32 07-12-2022

Բարի լինեիք, ներկա լինեիք հանձնաժողովի նիստին. ՔՊ-ականի կոպիտ պատասխանը՝ Գեղամ Նազարյանին

ՀՀ ազգային ժողովը շարունակում է դեկտեմբերի 6-ին մեկնարկած հերթական նիստերի աշխատանքները: «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը նշեց, որ նախագիծը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել։ «Խոսքը չի գնում 4 տարի համալսարանում ուսանելու մասին, որ դառնաս համատիրության նախագահ, խոսքը գնում է մինիմալ գիտելիքների մասին, որն անհրաժեշտ կլինի ձեռք բերել, որպեսզի հնարավոր լինի կառավարել բազմաբնակարան շենքերը»,- շեշտեց պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ գործնականում ո՞նց են իրականացնելու դասընթացների կազմակերպումը, ով է անցկացնելու, բյուջեից ինչքան գումար են հատկացնելու, հատուկ չափորոշիչներ կա՞ն՝ ովքեր կարող են մասնակցել այդ կուրսերին։

Ի պատասխան ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Եթե չեմ սխալվում, 3-4 հոգի ձեր խմբակցությունից ներկայացված են հանձնաժողովում, նաև դուք եք տեղեկացված եղել, որ նման քննարկում է գնում։ Բարի լինեիք, ներկա լինեիք, բարձրացնեիք ձեզ հուզող հարցերը և պատասխաններ ստանայիք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին