copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:35 06-12-2022

Ռուսական ու արևմտյան մրցակցությունից առավելապես շահելու է ադրբեջանական կողմը․ քաղաքագետ

««3+3» ձևաչափը ռուսական ու արևմտան կողմերի մրցակցության հերթական օրինակն է»։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ առաջիկայում «3+3» նոր ձևաչափով սպասվող հանդիպման նախապատրաստման մասին։

««3+3» ձևաչափով հանդիպում կազմակերպելու մասին Լավրովն առաջին անգամ չէ, որ հայտարարում է։ Նախատեսվում է, որ այս բանաձևը պետք է աշխատի տարածաշրջանում։ Հասկանալի է։ Այլ առումով այս ձևաչափը մեկնաբանության ենթակա չէ։ Սա ցանկություն է, կենացի պես մի բան է, որը կյանքի կկոչվի։ Թե ինչպես կկոչվի, դժվար է ասել»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև ԵԱՀԿ ձևաչափի տապալման ֆոնին բանակցային նոր ձևաչափի գործարկման նպատակներին։

«Հիմա քանի որ Մինսկի խումբ չկա՝ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը փորձում են իրենց հարթակները ձևավորել։ Եվ, բնականաբար, գնում է մրցակցություն՝ հարթակների շուրջ»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այդ մրցակցությունից առավելապես շահելու է ադրբեջանական կողմը։

«Մենք չպետք է խրախուսենք այդ մրցակցությունը։ Պետք է հնարավորինս խուսափենք այդ մրցակցությունից։ Իմ տպավորությամբ՝ Հայաստանի իշխանությունները ոչ միայն խրախուսում են, այլև իրենք էլ են ակտիվացնում այդ մրցակցությունը։ Ասես Հայաստանն այդտեղ որևէ շահ ունի։ Ճիշտ հակառակն է։ Ադրբեջանն է դրանից շահելու, որովհետև Ադրբեջանն այսօր հաղթած կողմն է, ուժեղ կողմն է։ Իրեն է շահավետ, որ այդ մրցակցության արդյունքում ինքը երկու կողմին էլ պահանջներ ներկայացնի։ Որ կողմն առավել լավ ներկայացնի Ադրբեջանի շահերն ու ցանկությունները, այդ կողմի ուղղությամբ էլ կգնան։ Սա է հարցը»,- ասաց նա։

Այս դեպքում, ըստ փորձագետի, հարցն այն է, թե կողմերի միջև առաջարկվող որ ձևաչափով կկնքվի «խաղաղության պայմանագիրը»։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում