copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:16 06-12-2022

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Փարիզում կայացած տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով 21-րդ համաշխարհային համաժողովին, որն այս տարի անցկացվում էր «Մրցակցության քաղաքականության նպատակները» խորագրի ներքո:

Համաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների ամբողջ աշխարհից:

Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել ՏՀԶԿ մրցակցության հարցերով փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել է հետագա համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Հայաստանին միասնական աջակցության շրջանակ. տնտեսական կառավարում» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ կայացած հանդիպմանը:

Համաժողովի ընթացքում կազմակերպվել են կլոր սեղան-քննարկումներ, ներկայացվել են շնորհանդեսներ, փորձագիտական ակնարկներ մրցակցության քաղաքականության նպատակների, մրցակցային մարմինների և ոլորտային կարգավորողների միջև գործակցության, սուբսիդիաների, մրցակցության և առևտրի, մրցակցային իրավախախտման դեպքերի կանխարգելման և վերացման միջոցառումների իրականացման և այլ թեմաներով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին