copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:31 06-12-2022

Հայաստանի գրանցում ունեցող սպաներին Արցախից հանում են

Oragir.News-ի տեղեկություններով Արցախի Հանրապետությունում աշխատող այն սպաները, որոնք ունեն ՀՀ գրանցում, տեղափոխվում են ծառայության Հայաստանի Հանրապետություն: Ըստ տեղեկության, տեղափոխման պատճառով սպաներից շատերը կադրային ստորաբաժանման տրամադրության տակ կհայտնվեն, կմնան առանց աշխատանքի այնքան ժամանակ, մինչև նոր աշխատատեղեր կստեղծվեն:

Հայաստան տեղափոխման դեպքում, սպաների աշխատավարձերը կկրճատվեն, որը ևս առիթ է հանդիսանալու, որ շատերը պարզապես դիմում գրեն և դուրս գան աշխատանքից:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, դեկտեմբերի կեսերին պատերազմի վտանգ է կանխատեսվում:

Սակայն պատերազմի սպառնալիքի ֆոնին ՊՆ-ը դադարեցրել է կամավորների ֆինանսավորումը:

Ինչի հետևանքով, կամավորական ջոկատներն իջեցնում են դիրքապահներին սահմանից:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը