copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:30 06-12-2022

«Կարևոր է հասնել խաղաղության»․ ՔՊ-ական պատգամավորն ընդունել է աշակերտների և ուսուցիչների

Մեր երկիրը գտնվում է բարդ շրջանում, և կարևոր է լինել համախմբված ու միասնական ջանքերով հասնել խնդիրների լուծմանը: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երևանի Գ․ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպմանը:

ԱԺ-ից հայտնում են, որ պատգամավորը կարևորել է կրթական ոլորտի բարեփոխումները և նշել, որ երկրի զարգացման համար մեզ հարկավոր են լավ մասնագետներ, ուստի ընդգծել է որակյալ կրթություն տրամադրելու կարեւորությունը։

Աշակերտները հետաքրքրվել են նաև ակադեմիական ավանի կառուցման անհրաժեշտության հարցով, որին պատասխանելով՝ Մարինա Ղազարյանը նշել է, որ այն կհեշտացնի ուսանողի կյանքը՝ տրամադրելով նրան հարմարավետ պայմաններ եւ որակյալ կրթության հնարավորություն։

Պատգամավորը շեշտել է, որ կարեւոր է հասնել խաղաղության, քանի որ խաղաղությունը նպաստում է կրթության զարգացմանը։

Խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցին պատասխանելով՝ Մարինա Ղազարյանը նշել է միջազգային հարաբերություններում տարվող աշխատանքների մասին, տեղեկացրել, որ պատգամավորները հնարավոր բոլոր հարթակներում իրազեկում են ադրբեջանական ագրեսիայի մասին, շեշտել, որ արդեն կան դրական միտումներ միջազգային կառույցների կողմից ավելի հասցեական քննադատությունների հարցում։
Պատգամավորը հորդորել է աշակերտներին լինել ակտիվ քաղաքացի, բարձրաձայնել երկրի առջեւ ծառացած խնդիրներն ու մտածել հնարավոր լուծումների մասին։

Հյուրերը պատգամավորի հետ քննարկել են նաև անվտանգային հարցեր, դպրոցների հիմնախնդիրները։
Երևանի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 հիմնական դպրոցի աշակերտների հետ էլ հանդիպել է պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

Պատգամավորը շնորհավորել է աշակերտներին Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում լինելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հենց այս շենքում է կերտվում երկրի ապագան։ Պատգամավորն անկեղծացել է՝ թեեւ ընդամենը մի քանի տարի է, ինչ չի դասավանդում, սակայն հասցրել է կարոտել մանկավարժի սիրելի աշխատանքը, որը եղել է իր մանկության իրականացած երազանքներից մեկը։

Լինելով ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ պատգամավորը կրթության հետ զուգահեռ կարեւորել է դաստիարակության հարցը։ Ուսուցիչ-կոլեգաներին նա խորհուրդ է տվել առաջին հերթին աշակերտներին սովորեցնել սովորել, ընդ որում, սովորել ամբողջ կյանքի ընթացքում։

Անդրադառնալով պատգամավորի աշխատանքի կարեւորությանը՝ Հակոբ Ասլանյանը հիշել է Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերն այն մասին, որ քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել՝ ի՞նչ տեղի կունենա տարիներ անց։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ օրենքները գրվում, մշակվում են ոչ միայն այսօրվա, վաղվա, այլեւ տասնամյակների համար։ Հակոբ Ասլանյանի գնահատմամբ, եթե տասնամյակներ առաջ սովետական ժամանակահատվածում կառուցված բարձրահարկ շենքերն ունենային ստորգետնյա կայանատեղիներ, այսօր բակերում այսչափ ավտոտնակների փոխարեն կանաչ գոտիներ կլինեին։

Շրջելով խորհրդարանի շենքում՝ հյուրերը եղել են թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել Ազգային ժողովի շենքի պատմությանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ