copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:28 05-12-2022

Կառավարությունը 571 417,3 դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար


ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի հերթական նիստում որոշում է կայացվել 571 417,3 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

225 020,0 դրամ հատկացվել է Սևան համայնքի Լճաշեն, Նորաշեն, Վարսեր, Գեղամավան, Զովաբեր և Չկալովկա գյուղերի ճանապարհների նորոգման աշխատանքների համար։

24 088,5 դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Ծակքար և Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների համար /Ծակքար բնակավայր/

65 152,6 դրամ՝ Մարտունի համայնքի Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի համակարգերի կառուցման և վերանորոգման աշխատանքների համար /Լիճք բնակավայր/


9 036,8 դրամ՝ Մարտունի համայնքի կենտրոնի Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Գեղհովիտ, Ն. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրեր գազիֆիկացման աշխատանքների համար /Ներքին Գետաշեն բնակավայր/

248 119,4 դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ,Աստղաձոր, Վաղաշեն, Ն. Գետաշեն Մադինա, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման աշխատանքների համար /Վարդաձոր, Ծովինար, Ներքին Գետաշեն, Արծվանիստ բնակավայրեր/։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից