Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:16 01-12-2022

Կառավարությունը 8 մարզերում 50-ից ավելի սուբվենցիոն ծրագրերի համար ևս 2,3 մլրդ դրամ հատկացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում որոշեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ բացի այս որոշումը, ևս մեկ որոշում է այսօր կայացվել, որով 960 մլն դրամ է հատկացվում 5 մարզերի, իսկ այս նախագծով հատկացվում է 1,34 մլրդ դրամ 8 մարզի:

«Առաջին ծրագրով Արագածոտնի մարզին մեկ ծրագրի համար հատկացվում է 102 մլն դրամ, Արարատի մարզին 4 ծրագրի համար՝ 152 մլն դրամ, Արմավիրի մարզին 6 ծրագրի համար 66 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին 3 ծրագրի համար 122 մլն դրամ, Լոռու մարզին 10 ծրագրի համար 459 մլն դրամ, Կոտայքի մարզին 12 ծրագրի համար 260 մլն դրամ, Վայոց Ձորի մարզին 2 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշի մարզին՝ 2 ծրագրի համար 152 մլն դրամ:

Երկրորդ ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար հատկացվում է 114 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար 571 մլն դրամ, Լոռու մարզին 4 ծրագրի համար 146 մլն դրամ, Շիրակի մարզի 3 ծրագրի համար 127 մլն դրամ»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավել մանրամասն ներկայացրեց՝ թվարկելով այդ բոլոր ծրագրերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից