copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:06 04-12-2022

ՀՀ-ում եվրոպական պետությունների դեսպանությունները հատել են լկտիության բոլոր սահմանները․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում եվրոպական պետությունների դեսպանություններն արդեն հատել են լկտիության բոլոր սահմանները: Վերջիններիս համար Հայաստանը խոպանի նման մի բան է:

Սրանք արդեն 30000-50000 ՀՀ դրամով դեսպանություն այցելության հերթն են վաճառում: Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ (այդ թվում նաև ես) 24/7 ռեժիմով փորձում ենք սրանց «կայքերում» հերթագրվել, իսկ սրանք բացեիբաց վաճառում են հերթը:




Գիտե՞ն արդյոք պարոնայք Emmanuel Macronը, Olaf Scholzը և մյուսները, թե Հայաստան ում են ուղարկում: Աստիճանաբար հանգում եմ այն եզրակացության, որ լավ էլ գիտեն՝ մեզ են հիմարի տեղ դնում: Իսկ ցավն այն է, որ սրանք մեզ համար ժողովրդավարության և հակակոռուպցիոն ծրագրեր են մշակում և մեզ ինչ-որ արժեքներ սովորեցնում»։


Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին