copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:09 03-12-2022

Չենք կարող այնպես աշխատել, որ բոլորի քիմքին հաճելի լինի․ Երևանի քաղաքապետի խոսնակ

«Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետnերից մեկն է։ Օրինակ՝ երբ Տիգրան Ավինյանը գնում է շրջայցի, շրջայցը լուսաբանվում է»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Լևոն Սարդարյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի գործողությունների մասին համեմատաբար մեծ թվով լուսաբանումների թեմային։

«Ե՛վ Գևորգ Սիմոնյանն է գնում շրջայցի, այդ շրջայցը լուսաբանվում է։ Երբ Լևոն Հովհաննիսյանը գնում է շրջայցի, շրջայցը լուսաբանվում է։ Առավել ևս, երբ քաղաքապետն ինչ-որ բան անում է, դա լուսաբանվում է։ Այսինքն, լուսաբանումը կախված է գործողությունից»,- ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ավինյանի մասին պատմող նյութերն անհամեմատ ավելի շատ են, Սարդարյանն ասաց, որ «պարզապես, քանի որ պրն․ Ավինյանը նոր է ընտրվել փոխքաղաքապետի պաշտոնում, ու հաշվի առնելով այն կուրացիոն հատվածը, որ ինքն ունի համայնքների ու վարչական շրջանների բարեկարգման առումով՝ ծավալին ծանոթանալու ընթացքում, բնականաբար, մի քիչ ավեի ակտիվ էր, քան մյուս փոխքաղաքապետները։ Նրանք արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ պաշտոնավարում են»,- ասաց նա։

Սարդարյանը հատուկ հիշեցրեց, որ 2 օր առաջ Օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար Ալբերտ Ազարյանի արձանի բացման արարողությանը մասնակցել է Գևորգ Սիմոնյանը։ Այդուհանդերձ, նա հայտարարեց, որ վերջին օրերին հնչող քննարկումներն ու քննադատությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ իրենց գործելաոճի վրա։

«Դրանք բացարձակապես չեն անդրադառնում։ Մենք աշխատում ենք ու աշխատելու ենք այնպես, ինչպես աշխատել ենք մինչև այս պահը»,- ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ որևէ հարցի վերաբերյալ հանրությունը կարող է հրապարակային տեսակետ հայտնել, Սարդարյանը պատասխանեց, որ այդ հանրության մեկ այլ հատված էլ դրա հակառակ տեսակետը կարող է հայտնել։

«Հանրություն ասելով եթե նկատի ունեք ֆեյսբուքյան քննադատությունը, ո՛չ։ Հակառակ տեսակետներ էլ կան, չէ՞։ Հանրություն ասվածը շատ լայն հասկացություն է։ Ենթադրենք՝ 100 հոգին հանրություն չէ։ Այ մյուս 100 հոգին էլ հանրություն չէ։ Մի մասն ասում է շատ է, մյուսը՝ հայտարարում է, որ քիչ է։ Մենք չենք կարող այնպես աշխատել, որ բոլորի քիմքին հաճելի լինի։ Մենք առաջնորդվում ենք այն գործառույթներով, որն ունի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը»,- ասաց նա։

Սարդարյանը նաև հավելեց, որ այդուհանդերձ, ինքը բոլոր այդ քննադատություններն ուշադիր կարդում եմ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի