Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:20 02-12-2022

Քաղաքական պատվերը հստակ էր․ Բագրատ Եսայանը՝ «Երկիր Մեդիա»-ին արտոնագրից զրկելու մասին

«Տարօրինակ կլիներ այլ բան սպասել այն իշխանությունից, որը բազմիցս դրսևորել է այլ կարծիքի, այլ տեսակետի, երևույթների գնահատման այլ գնահատականի նկատմամբ իր անհանդուրժողական վերաբերմունքը»։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը՝ խոսելով «Երկիր Մեդիա»-ի՝ արտոնագրից զրկվելու մասին։

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։ Մրցույթին մասնակցության հայտեր էին ներկայացրել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ն, «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ն, «ՇԱՆԹ» ՍՊԸ-ն, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ-ն, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն եւ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ն :

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն այսօր կայացած մրցույթի արդյունքում զրկվեց արտոնագրից, իսկ «Հ2»-ը կրկին հաղթող չճանաչվեց:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ առանձնապես զարմացած չէ։

«Կարծում եմ՝ այս որոշումով ոչ թե հանձնաժողովը իրականում որոշում կայացրեց, այլ ՔՊ-ական իշխանությունը հերթական անգամ դրսևորեց իր այդ մոտեցումը։ Շուտով հինգերորդ տարին կլրանա, ինչ ժողովրդավարության, ազատ խոսքի, մարդու իրավունքների հարգման լոզունգներով իշխանության եկած այս խմբակը ամենաայլանդակ գործելակերպն է որդեգրել մասնավորապես մամուլի ազատության և ազատ խոսքի նկատմամբ։ Այսօրվա որոշումը ամենացայտուն օրինակներից մեկն էր, այս իշխանության հերթական դրսևորումն էր այդ հիմնարար սկզբունքի նկատմամբ»,- ընդգծեց Եսայանը։

Նրա խոսքով՝ պատահական չէր, որ չորս հեռուստաընկերությունները, որոնք քաղաքական ուղղվածություն չունեն, ավելի ժամանցային, սերիալային են, ժողովրդին զբաղեցնող են, ստացան լիցենզիա, իսկ հստակ դիրքորոշում ունեցող, նաև հասարակական-քաղաքական երևույթները ոչ իշխանության քիմքին հաճո տեսանկյունից ներկայացնող երկու ընկերությունները՝ «Հ2»-ը և «Երկիր Մեդիա»-ն մրցույթից դուրս մնացին։

Եսայանը նշեց․ «Ինչքան էլ փորձեն ասել, որ սա զուտ մասնագիտական գնահատման արդյունքում է եղել, ես ինձ թույլ կտամ ասել, որ դա այնքան էլ այդպես չէ․ քաղաքական պատվերը հստակ էր, քաղաքական դիրքորոշումը արտահայտվեց ինչ-որ օբյեկտիվության քողի ներքո, բայց երբևէ վստահեցնում եմ այլ ձևով չի եղել, որևէ որոշում երբեք չի ասվել, որ քաղաքական դիրքորոշում է և քաղաքական ճաշակից կամ իրենց մոտեցումներից բխող դիրքորոշում է իշխանությունը արտահայտում նման որոշումներ կայացնելիս։ Այս իշխանություններից սպասելի էր նման դիրքորոշման դրսևորումը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել