Ներքին 3 տարի առաջ - 17:58 02-12-2022

Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել են ուսումնական գումարտակի զինծառայողների հետ

Նույն օրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Էդվարդ Ասրյանը մեկ այլ զորամասում հանդիպել են առանձին մոտոհրաձգային ստորաբաժանման ուսումնական գումարտակի զինծառայողների հետ:

Բարձր գնաhատելով տվյալ ստորաբաժանման զինծառայողների պատրաստության մակարդակը, որն արձանագրվել է պլանային և հանկարծակի ստուգումների արդյունքում, Սուրեն Պապիկյանը և Էդվարդ Ասրյանը հույս են հայտնել, որ առաջիկա ավարտական քննությունների ընթացքում ևս զինծառայողները կցուցաբերեն մասնագիտական բարձր որակներ՝ իրենց գիտելիքներով նպաստելով բանակի մարտունակության ամրապնդմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է սպաներին և զինվորներին հետաքրքրող, ծառայության կազմակերպմանն առնչվող և սոցիալ-կենցաղային բնույթի հարցերին՝ վստահեցնելով, որ բոլոր խնդիրները գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և առաջնահերթ դրանց լուծմանն են ուղղված զինված ուժերում ընթացող բարեփոխումները:

Նախարար Պապիկյանի՝ զորամաս կատարած այցն ավարտվել է հրամանատարության հետ աշխատանքային խորհրդակցությամբ և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշապատի մոտ հարգանքի տուրքի մատուցմամբ:















Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ